Դանդաղ ինտերնետն առաջացնում է նույնքան ստրես, որքան սարսափ ֆիլմ դիտելը

Դանդաղ ինտերնետն առաջացնում է նույնքան ստրես, որքան սարսափ ֆիլմ դիտելը

Շվեդական Ericsson ընկերությունը հետազոտություն է իրականացրել, որի ընթացքում ստուգել է մի խումբ մարդկանց սրտի աշխատանքը, ուղեղի ակտիվությունն ու աչքերի շարժման արագությունը սմարթֆոնով տեսահոլովակ դիտելու ընթացքում:

Համաձայն ստացված արդյունքների՝ դանդաղ բեռնման ընթացքում փորձարկման մասնակցի պուլսն արագացել է միջինում 38 տոկոսով: Բեռնումը 6 վայրկյան ձգձգվելու դեպքում օրգանիզմի ռեակցիան համեմատվել է սարսափ ֆիլմեր դիտելու կամ մաթեմատիկական խնդիրներ լուծելու հետ:

Հետազոտության արդյունքում Ericsson-ը եկել է այն եզրակացության, որ կապի հզոր արագությունը պարտադիր է ապրանքանիշի վարկանիշի բարձրացման համար, ինչպես նաև փոքր-ինչ ձգձգումը կարող է հանգեցնել նրան, որ հաճախորդը կսկսի հետաքրքրվել մրցակցի առաջարկով:

Փորձարկումն անցկացվել է Դանիայում, որտեղ հեռախոսային ինտերնետը համարվում է աշխարհում ամենահզոր կապերից, և դեռևս 2014թ.-ին այս կապի միջին արագությունը կազմել է 22,3 մբիտ/վ:

Աղբյուրը՝ afp

Բաժիններ: Բլոգ, Սոցիալական