Միլիոնավոր մարդիկ պարբերաբար ստուգում են իրենց սիրելիների անձնական էջերը

Ցանկացած սիրային հարաբերություն իր մեջ կրում է որոշակի բացասական տարրեր` խանդ, անվստահություն և այլն: 21-րդ դարում այս ամենը դրսևորվում է ժամանակակից տեխնոլոգիաներում նույնպես, մասնավորապես, սոցիալական ցանցերում անձնական էջեր մտնելով, դրանք անօրինական ձևով դիտելով, և այս ամենն արդեն ձեռք է բերել համաշխարհաին մասշտաբներ, եթե հավատանք ESET ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքներին:

Հարցման մասնակիցներին տրվել է մի պարզ հարց՝ «Հետևո՞ւմ եք արդյոք Ձեր երկրորդ կեսին», և պարզվել է, որ հարցվածների 50 տոկոսը ոչ միայն հետևում, այլև դրա համար չի վարանում օգտագործել ժամանակակից մեթոդներ: Հարցվածների 11 տոկոսը պարբերաբար «զանցանք» են իրականացնում` կոտրելով իրենց սիրելիների սոցցանցի էջերը, էլեկտրոնային փոստարկղները և այլն: Հարցվածների 4 տոկոսը ոչ թե կոտրում է պրոֆիլները, այլ պարբերաբար ստուգում են իրենց սիրելիների սմարթֆոնները, համակարգիչները և այլն:

Հարցվածների մեջ կան նաև այնպիսիք, որոնք իրենց սիրելիների հետ նոր համատեղ էջեր են բացում սոցցանցերում, այդպիսիք կազմում են հարցվածների 7 տոկոսը:

Աղբյուրը` Mbdevice