Google-ն առաջարկել է տեղափոխվել Gmail՝ պահպանելով նախկին հասցեն

Google-ն առաջարկել է տեղափոխվել Gmail՝ պահպանելով նախկին հասցեն

Google ընկերությունը մշակել է նոր ծառայություն՝ Gmailify, որը թույլ է տալիս @gmail փոստում հասցե չունեցող օգտատերերին միացնելու իրենց փոստարկղը ինտերնետ-որոնման համակարգին և վայելել Gmail-ի բոլոր առավելությունները, այդ թվում՝ պաշտպանությունը սպամից, նամակների ավտոմատ դասակարգումն ըստ կատեգորիաների, ինչպես նաև օգտվել Google Now անձնական քարտուղարի ծառայությունից:

Առայժմ Gmailify-ն աշխատում է միայն երկու ծառայությունների հետ՝ Outlook.com/Hotmail և Yahoo! Mail: Որպեսզի հաշիվը կապեք Google-ին, պետք է այցելեք Android-ի Gmail հավելվածը, որը պետք է լինի 4.4 կամ ավելի բարձր տարբերակ, միացնել օգտատիրոջ հաշիվը և ակտիվացնել նոր՝ Gmailify հնարավորությունը:

Միացումից հետո փոստարկղում կցուցադրվի թե՛ Android օգտատիրոջ,և թե՛ Gmail ինտերֆեյսի կոնտենտը: Ինչպես ասվում է Google-ի պաշտոնական բլոգում, ապագայում պրովայդերների ցանկը կընդլայնվի:

Աղբյուրը՝ Gmail բլոգ