Առաջիկա ամիսների ընթացքում գովազդները կներթափանցեն Facebook-ի Messenger

Facebook-ը նախատեսում է վճարովի գովազդների ծառայություն մատուցել կորպորատիվ ընկերություններին Messenger-ի միջոցով: Սոցիալական ցանցը օգտատերերին անձնական հաղորդագրություններ կսկսի ուղարկել մայիս ամսից: Սակայն ծառայությունը միայն բիզնեսի ոլորտի համար է և կոչված է սերտացնելու կապը հաճախորդի և բիզնես սեկտորի միջև՝ դարձնելով այն ավելի ինտերակտիվ՝ սկսած գնումներից, վերջացրած հաճախորդին օգնելով:

Facebook-ը հրաժարվել է մանրամասնել՝ նշելով միայն, որ իրենց նպատակը բարձր որակ ստեղծելն է.  ունենալով 800 մլն օգտատել ամբողջ աշխարհից՝ նրանք զերծ կպահեն վերջիններիս ցանկացած տեսակի անցանկալի նամակներից: Միևնույն ժամանակ նրանք նպատակ ունեն բարձրացնելու բիզնես ոլորտի արդյունավետությունը՝ օգտագործելով Messenger-ը, որպես հաճախորդի սպասարկման հարթակ: Ընկերությունը նաև թողարկում է նոր կարճ URL, որպեսզի բիզնես սեկտորն օգտագործի այն. դրա վրա սեղմելով՝ հաճախորդը և բիզնեսի ներկայացուցիչը կհայտնվեն առանձին նամակագրության մեջ:

Դեռևս հայտնի չէ, թե Messenger-ի գովազդներն ինչ բնույթ կունենան: Սակայն, հավանաբար, բիզնեսները կօգտագործեն նոր հնարավորությունը՝ խթանելու համար իրենց վաճառքը, ներկայացնելու նոր ապրանքները և պահելու կապը պոտենցիալ հաճախորդների հետ, ովքեր չեն հետևում նրանց: Ենթադրվում է, որ Facebook-ն ավելին կասի այս նախաձեռնության մասին ապրիլին կայանալիք F8 կոնֆերանսի ընթացքում:

Աղբյուրը՝ TechCrunch