RoboBee ռոբոտը չի վախենում ոչ բարձրությունից, ոչ էլ ջրից

Bee on flower in garden

Հարվարդի համալսարանի հետազոտողներն ստեղծել են ռոբոտ, որը կարողանում է թռչել ու լողալ: RoboBee անունը կրող ռոբոտն ունի նուրբ և բարակ թևեր և չափսերով չի գերազանցում փոքրիկ միջատին: Սարքի դիզայնի ստեղծման համար ուսումնասիրվել են atlantic puffin թռչնի կառուցվածքը: Այս թռչուններն իրենց լավ են զգում և´ օդում, և´ ջրում, այս ամենի հետ մեկտեղ նրանց թևերի շարժումները նույնն են երկու միջավայրերում էլ` փոխվում է միայն դրանց շարժման ինտենսիվությունը: RoboBee-ն նույնպես կարողանում է շատ արագ թափահարել իր թևերը, դրանց արագությունն կազմում է 120 շարժում մեկ վայրկյանում: Ջրին մոտենալուն պես, որպեսզի չկոտրվեն վերջինիս թևերը, ռոբոտը դանդաղեցնում է դրանց շարժման ինտենսիվությունն մինչև վայրկյանում 9 շարժում:

Ստեղծել մի ռոբոտ, որը կկարողանա և´ թռչել, և´ լողալ, բավականին բարդ գործ է, քանի որ լողալու համար այն պետք է ունենա փոքր մակերես և անցողիկ պատյան, իսկ թռչելու համար` բավական հզորություն: RoboBee-ն դեռևս չի կարողանում թռչել ջրից դուրս գալուց հետո` նրան չի բավականացնում հզորությունը` վերելքի համար: Այժմ նախագծողներն այդ խնդրի լուծումներ են փնտրում:

Աղբյուրը`  Gizmod.ru