Ամեն ինչ նոր LG G5 առաջատար սմարթֆոնի և նրա «ընկերների» մասին

MWC 2016 ցուցահանդեսի նախօրեին LG ընկերությունը ներկայացրել է 2016թ.-ի իր առաջատար սմարթֆոն LG G5-ը, որն ունի գերազանց տվյալներ, ներառյալ մետալիկ unibody կաղապարը՝ մարտկոցն արագ փոխելու հնարավորությամբ: Սմարթֆոնի հնարավորությունները կարելի է ընդլայնել մոդուլ-«ընկերների» հաշվին՝ սկսած բարձր դասի Bang & Olufsen ուժեղացուցչից, վերջացրած VR-ակնոցներով:

լգ3

Ընկերությունում սմարթֆոնի ֆունկցիոնալությունը բարձրացնող լրացուցիչ մոդուլներին հենց այդպես էլ անվանվում են՝ ընկերներ (LG Friends): Դրանցից է LG Cam Plus-ը, որը հեշտացնում է տեսախցիկի կառավարման գործընթացը նկարահանման ժամանակ, ունի zoom-ի հնարավորություն, ինչպես նաև առանձին սեղմակներ լուսանկարչության և տեսանկարահանման համար, որոնք հնարավորություն են տալիս մեկ ձեռքով լիարժեք նկարահանում կատարել սմարթֆոնով:

ընկ1

Հաջորդ շարժական մոդուլը LG Hi-Fi Plus-ն է, որն արտադրվել է հայտնի Bang & Olufsen աուդիոբրենդի կողմից և պարունակում է 32 բիտանոց բարձրակարգ թվային-անալոգային փոխակերպիչ, ինչպես նաև հնչյունային կոմպակտ ուժեղացուցիչ: Սարքը թույլ է տալիս սմարթֆոնից ստանալ առավելագույնը՝ որպես աուդիո աղբյուրի, եթե «ընկերոջը» միացնեն համապատասխան սարքեր կամ ականջակալներ:

ընկ3

 

Մյուս «ընկերները», որոնք բարձրացնում են սմարթֆոնի ֆունկցիոնալությունը, չեն պահանջում սմարթֆոնի կառուցվածքային միջամտություն: 360 աստիճան դիտանկյունով նկարահանող LG 360 Cam-ը միանում է անլար կապով, իսկ չափազանց թեթև, 118 գրամանոց LG 360 VR վիրտուալ իրականության ակնոցները՝ USB Type-C լարով:

ընկ4

ընկ5

Իսկ ինչ վերաբերում է LG G5-ի տվյալներին, նշենք, որ սմարթֆոնում տեղադրված է նորագույն Qualcomm Snapdragon 820 չիպով համակարգ: Օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ է, իսկ ներքինը՝ 32, որը կարելի է համալրել մինչև 2 տերաբայտ հզորությամբ microSD քարտով: Քանի որ մարտկոցը կարելի է փոխել, արտադրողները վերջինիս հզորությունը մեծացնել չեն փորձել, այն կազմում է 2800 մԱժ:

Մոդելն ունի երկու դիմային տեսախցիկ՝ 16 և 8 ՄՊ: Սմարթֆոնի էկրանն ունի մշտապես միացած մնալու և ժամն ու ծանուցումները ցուցադրելու ֆունկցիա:

Բացի NFC չիպից՝ LG G5-ը համալրված է արագ լիցքավորման Qualcomm QuickCharge 3.0 ավելի արդյունավետ տարբերակով, ինչպես նաև aptX HD-ով:

Սմարթֆոնը շուկայում կհայտնվի գունային չորս տարբերակներով՝ արծաթագույն, մուգ մոխրագույն, ոսկեգույն և «վարդագույն ոսկի»: Հնարավոր է նաև երկու SIM-քարտով տարբերակի վաճառք:

լգգույն

Աղբյուրը՝ Hitech