Merged. խաղ, որից դժվար է կտրվել

Merged! խաղը բեռնելուց առաջ նախապես համոզվեք, որ պատրաստ եք Ձեր ժամանակի զգալի մասն անցկացնել խաղալով, լինի դա հասարակական տրանսպորտում, հեռուստացույց նայելիս, թե մտերիմների հետ շփվելիս: Խաղի ստեղծողն ինքը չի կարողանում կտրվել այս խաղից:

Եվ այսպես, ինչու՞ է խաղն այդքան լավը: Առաջին հերթին այն պատճառով, որ չի պահանջում դժվար գործողություններ: Դուք կարող եք խաղալ այն գրեթե ամենուրեք: Ընդամենը պահելով սմարթֆոնը մեկ ձեռքով՝ մեկ մատով կարող եք շարժել օբյեկտները: Հարմար և հետաքրքիր:

Խաղը շատ հեշտ է: Դուք ունեք դաշտ, որի վրա կարելի է տեղավորել 25 խորանարդ: Պատահականության սկզբունքով կհայտնվեն տարբեր գույների խորանարդներ՝ կետերի տարբեր քանակությամբ: Դուք պետք է տեղավորեք դրանք դաշտի վրա: Երբ կհավաքեք մոտ վանդակներում նույնքան կետեր պարունակող խորանարդներ, դրանք կկարողանաք միավորել: Եվ այդպես շարունակ:

Երեք խորանարդները վեց կետերով կվերածվեն «М» տառով խորանարդի, իսկ երեք «М» տառով խորանարդները կհարվածեն դաշտի բոլոր խորանարդներին որոշակի շառավղով: Եվ վերջ: Խաղը կավարտվի, երբ մի քանի սխալ որոշումներից հետո կկորցնեք դաշտում նոր խորանարդներ տեղադրելու հնարավորությունը:

Խաղի ավարտից հետո Ձեզ կտրվեն մետաղադրամներ, որոնցով դուք մի քանի անգամ կարող եք հրաժարվել Ձեզ առաջարկվող խորանարդներից, բայց ամեն անգամ այդ գործընթացը կթանկանա:

Խաղի Android-տարբերակն անվճար տեղադրելու համար այցելեք Google Play:

Աղբյուրը՝ Android Insider