SONY-ն ներկայացրել է Xperia X շարքի նոր սմարթֆոնները

Ճապոնական ընկերությունը MWC ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվում է Բարսելոնայում, ներկայացրել է Xperia X շարքի նոր սմարթֆոնները: Ներկայացված երեք նոր սարքերն ուղղված են այն օգտատերերին, որոնք հոգնել են Xperia Z շարքի մոդելներից:

Բոլոր երեք մոդելներն էլ` Xperia X-ը, Xperia XA-ը և Xperia X Performance-ը, ունեն 5 դյույմ անկյունագծով էկրան: Ավելի բարձր գին ունեցող Xperia X-ի և Xperia X Performance-ի հետին մասը  պատրաստված է երկաթից: Բոլոր երեք սարքերի եզրերն էլ ունեն ուռուցիկ տեսք:

 

Նոր ներկայացված երեք մոդելներից ամենահզորն ու ամենաթանկը Xperia X Performance է, որը հագեցած է չորս միջուկանի Qualcomm Snapdragon 820 պրոցեսորով: Սմարթֆոնն ունի 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն` ներկառուցված ընդունիչի վրա, այս ամենի հետ մեկտեղ հեռախոսն ունի նաև մինչև 200 ԳԲ տարողունակությամբ microSD քարտի համար նախատեսված տեղ:

Xperia X-ը հիշողության տեսանկյունից լիովին նույնն է, ինչ Performance-ը, սակայն այստեղ պրոցեսորն ավելի համեստ է` Qualcomm Snapdragon 650:

https://www.youtube.com/watch?v=HRwBDRtRfQ8

SONY-ն փորձում է գնորդների ուշադրությունը գրավել իր նոր լիցքավորման համակարգով` Qnovo-ով, որն, ըստ արտադրողի, կարող է երկարացնել մարտկոցի կյանքը մինչև երկու անգամ:

 

Xperia X-ն և Xperia X Performance-ը հագեցած են բավականին հզոր տեսախցիկներով` 23 ՄՊ և նոր սերնդի ավտոֆոկուսի հնարավորությամբ: Այս տեսախցիկներով հնարավոր է լուսանկար ստանալ ընդամենը 0.6 վայրկյանում, նույնիսկ եթե սմարթֆոնը գտնվում է հանգստի ռեժիմում: Իսկ դիմային տեսախցիկները 13 ՄՊ են և ունեն բարձր զգայունակություն, ինչը դարձնում է նույնիսկ մթության մեջ արված սելֆիների որակը շատ ավելի բարձր:

Xperia XA-ն շատ ավելի համեստ է իր ընկերներից տեսախցիկի հզորության առումով` ընդամենը 13 ՄՊ հիմնական և 8 ՄՊ դիմային:

Եվ վերջապես մարտկոցների մասին. այստեղ SONY-ի նոր մոդելները ոչնչով չեն զարմացնում. 2 700 մԱ/Ժ` Xperia X Performance, 2 620 մԱ/Ժ` Xperia X և 2 300 մԱ/Ժ` Xperia XA: Սակայն արտադրողն ասել է, որ սմարթֆոնները հագեցած են նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս երկարացնել մարտկոցի աշխատանքը մինչև երկու օր: Նմանատիպ տեխնոլոգիաների մասին շատ արտադրողներ են հայտնել, սակայն օգտագործման ընթացքում օգտատերերը ոչ մի տարբերություն չեն զգում: Տեսնենք, թե ինչպես իրենց կարդարացնեն SONY-ի նոր մոդելները, որոնց վաճառքը, ըստ ամենայնի, կսկսվի այս ամառվանից:

https://www.youtube.com/watch?v=d6hllDE7VJg

Աղբյուրը` Vesti