Ռուսաստանում ստեղծվել է «լրացված իրականության» սաղավարտ` հատուկ փրկարարների համար

Ռուսաստանում ստեղծվել է «լրացված իրականության» սաղավարտ` հատուկ փրկարարների համար

«Гранч» գիտահետազոտական միավորումը նախագծել է «լրացված իրականության» սաղավարտ, որը, ինչպես ենթադրվում է, կօգտագործեն Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Նախագիծը կրում է «Хищник» (Գիշատիչ) անվանումը: Սաղավարտը թույլ է տալիս կողմնորոշվել ծխով լցված շինությունում. սա կարող է օգնել փրկարարներին ավելի օպերատիվ կերպով աշխատել այրվող շինություններում և շատ ավելի արագ դուրս բերել այնտեղից մարդկանց:

«Մարդը, որը գտնվում է այս սաղավարտի մեջ, կարող է տեսնել ոչ միայն այն, թե ինչ է կատարվում իր առջև, այլև մարդկանց, որոնք գնում են իր կողքով: Նա կարող է սաղավարտի միջոցով հաղորդակցվել նրանց հետ: Նա կարող է իր տեսած պատկերը փոխանցել նրանց, ով գտնվում է իր առջևում կամ ետևում», – հաղորդում է POLITRUSSIA աղբյուրը:

Хищник 2

 

Իհարկե, սաղավարտի աշխատանքի համար անհրաժեշտ է Wi-Fi կապի հաստատուն ծածկույթ, իսկ այդպիսի կապը դեպքի վայրում հաճախ բացակայում է: Այս խնդրի լուծման համար առաջարկվում է օգտագործել Wi-Fi երթուղիչներ, որոնք աշխատում են վերալիցքավորվող մարտկոցներով: Լավ կապի շնորհիվ փրկարարները կկարողանան հետևել կատարվելիքին սաղավարտի էկրանի միջոցով, իսկ ստացված պատկերը հասանելի կլինի փրկարարական շտաբում:

Սաղավարտի ստեղծողների խոսքերով՝ այս վիդեոակնոցների վրա տեղ է գտնում տարաբնույթ ինֆորմացիա, որը ստացվում է սաղավարտի միջոցով: Դա ջերմային տեսախցիկի ստացված տվյալներն են, սովորական տեսախցիկի պատկերը, տարբեր սենսորների արձանագրած տվյալները և այլն:

Աղբյուրը` 3dnews