Samsung-ը բացել է իր բրենդային խանութը, որտեղ ոչինչ հնարավոր չէ գնել

Փետրվարի 22-ին Samsung-ը Նյու Յորքում բացել է իր նոր բրենդային խանութը: 3700քմ. տարածք զբաղեցնող սրահում կա սրճարան, ցուցահանդես և 90 հոգու համար նախատեսված կինոթատրոն: Շինության կենտրոնում մեծ էկրան է, որն ունի երեք հարկանի շինության բարձրություն և բաղկացած է Samsung ընկերության 96` 55 դյույմ անկյունագիծ ունեցող հեռուստացույցներից:

Խանութը ստացել է Samsung 837 անվանումը և ունի մեծ բրենդային խանութի բոլոր հատկանիշները, բացառությամբ մեկի` այնտեղ հնարավոր չէ որևէ բան գնել: Ընկերությունում այն անվանում են «մշակութային կենտրոն», որում հաճախորդները կարող են ուսումնասիրել ընկերության արտադրանքը` առանց ընկերության մարկետինգային հնարքների և խորհրդատուների:

Սակայն ընկերությունը գնացել է մի փոքրիկ խորամանկության. ցանկության դեպքում հնարավոր է հենց խանութի տարածքում մուտք գործել արտադրողի առցանց խանութը և պատվիրել դուր եկած սարքը:

Աղբյուրը` Fastcompany