Coca-Cola-ի նոր փաթեթավորումը վերածվում է VR-ակնոցի

Այսօր հաճախ կարող ենք հանդիպել VR-ակնոցներ` պատրաստված պլաստիկ նյութերից կամ ստվարաթղթից, ու չնայած դրա հասանելիությանը՝ ոչ բոլորն ունեն այդ հարմարանքից: Այս խնդիրը կարող է լուծել Coca-Cola ընկերությունը, որի ստվարաթղթյա արկղերից հեշտությամբ կարելի է VR սարք ստանալ:

Այս տեսահոլովակում ցույց է տրվում, թե ինչպես Coca-Cola-ի 12 և 2 շշանոց արկղերից ստանալ նման սարք: Այս հետաքրքիր գաղափարը կյանքի կոչելու համար ընկերությունից մեծ ջանքեր չի պահանջվել, սակայն բարձր գնահատանքի կարժանանա ժամանակակից սարքերի և գազավորված ըմպելիքների սիրահարների կողմից:

Իրականում, եթե ցանկանաք գնել ստարաթղթե VR սարք, այն կհիշեցնի ստվարաթղթի ինչ-որ անհասկանալի ձև, որը ցուցադրված է հոլովակում: Ուստի հարկ կլինի ինքնուրույն ստանալ սարքը, որն ամենևին բարդ չէ:

Այն ամենն, ինչ պահանջվում է դրա համար, անհրաժեշտ տեղերում կտրվածքներ կատարելն է և երկու տեսապակիներ տեղավորելը:

Աղբյուրը՝ Android Insider