Օգնիր Լեոնարդոյին ստանալ բաղձալի «Օսկարը». խաղ, որը տարածվել է կայծակնային արագությամբ.

Համացանցում լույսի արագությամբ տարածվել է «Red Carpet Rampage» կամ «Օգնիր Լեոյին Օսկար ստանալ» անվամբ խաղը: Այո-այո, խոսքը հենց Լեոնարդո Դի Կապրիոյի մասին է, որին երկար տարիներ շարունակ չի հաջողվում ստանալ Օսկար մրցանակ:

Խաղի ստեղծել է The Line Animation ընկերությունը, որի անդամները, ինչպես երևում է, Լեոյի մեծ երկրպագուներ են և չեն կարողացել հաշտվել նման անարդարության հետ:

Խաղը շատ պարզ է և խաղացողից պահանջում է միայն ուշադրություն և արագ ռեակցիա: Սյուժեն հետևյալն է. Լեոն վազում է կարմիր գորգի վրայով և փորձում է հասնել Օսկարին: Ճանապարհին նրան հանդիպում են տարատեսակ բարդություններ` պապարացիների տեսքով և Լեդի Գագան, որին ընդհանրապես պետք չէ ձեռք տալ:

Red carpet rampage 2

Խաղը ղեկավարվում է «G», «H» և «space» կոճակներով:

Խաղնի ունի մի քանի մակարդակ, որոնք ընդհատվում  են փոքրիկ և զվարճալի անտրակտներով:

Հիշեցնենք, որ իր 20-ամյա կարիերայի ընթացքում Լեոնարդո դի Կապրիոն 5 անգամ նոմինացվել է Օսկարի, սակայն մինչ այժմ չի ստացել երանելի արձանիկը:

Դե ի՞նչ, խաղա՞նք Redcarpetrampage:

Աղբյուրը` Changeua