Tesla Model S-ը վերջապես կունենա անլար լիցքավորման հնարավորություն

Tesla Model S-ը վերջապես կունենա անլար լիցքավորման հնարավորություն

Էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերի համար կարող է իսկական գլխացավանք դառնալ ավտոմեքենան լիցքավորել մոռանալը, սակայն այժմ շնորհիվ Plugless ընկերության դա այլևս խնդիր չէ:

Այս պահին Plugless-ը $244 դոլարով ընդունում է պատվերներ իր անլար լիցքավորչի համար, որը վաճառքի կհանվի 2016-ի գարնանը: 244 դոլարը կդառնա լիցքավորչի համար արվող առաջին վճարումը, ի դեպ, սարքն արժե $2,440: Ավանդ չներդնելու դեպքում սարքի գինը հնարավոր է, որ ավելի բարձր լինի:

Tesla-ն Plugless անլար լիցքավորչով լիցքավորելու համար անհրաժեշտ է միայն կանգնեցնել այն վերջինիս կողքին և լիցքավորումը կսկսվի: Սարքը մեկ ժամում լիցքավորում է ավտոմեքենան 7.2 ԿՎ, որը կբավականացնի մինչև 20 կմ. երթևեկելու համար։

Սարքն աշխատում է ցանկացած 50 ամպեր հաճախականություն ունեցող հոսանքի աղբյուրի հետ և պահանջում է մասնագիտացված տեղադրում միայն այն դեպքում, եթե այն տեղադրվում է բաց երկնքի տակ: Սարքը կարող է աշխատել 0°C-ից մինչև 50°C ջերմության պայմաններում:

Plugless-ն այժմ աշխատում է միայն Model S սերիայի ավտոմեքենաների հետ, սակայն շուտով այն հասանելի կլինի նաև Tesla Roadster, Model X և Model 3 սերիաների համար:

Աղբյուրը` Mashable