Նիդեռլանդների ոստիկանությունը վարժեցնում է արծիվներին՝ հակառակորդի դրոնները որսալու համար

Նիդեռլանդների ոստիկանությունը վարժեցնում է արծիվներին՝ հակառակորդի դրոնները որսալու համար

Անօդաչու թրչող սարքերն ակնհայտորեն դառնում են ավելի խելացի և կատարյալ, բայց կկարողանա՞ն արդյոք նրանք գերազանցել բնության կողմից ստեղծված ամենաահեղ գիշատչին` արծվին: Նիդեռլանդների ոստիկանությունը վարժեցնում է արծիվներին՝ ապագայում վտանգավոր անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար:

Eagles VS drones 2

2014-ին մի անօդաչու սարքի սեփականատեր որոշել է բաց թողնել իր սարքը Քեմբրիջի Magazine Beach կոչվող այգում: Ամեն ինչ լավ էր ընթանում մինչ այն պահը, երբ մի բազե` ճիրանները պարզած, կտրուկ սլացավ դեպի սարքը և ցած գցեց այն: Այս միջադեպը, որը նկարահանվել է տեսախցիկների միջոցով, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ անօդաչու թրչող սարքերը ներխուժում են բնության ամենահզոր գիշատիչների տարածք:

Այսպիսով, պետք չէր երկար սպասել՝ ենթադրելու համար, որ այս կենդանիները կարող են օգտագործվել օդում` դրոնների դեմ պայքարի համար: Դա անելու համար Հոլանդիայի ոստիկանությունը դիմել է Guard From Above կազմակերպության օգնությանը, որը մասնագիտանում է վայրի թռչունների վարժեցման մեջ:

Դրոնների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ են ստեղծվել, այժմ դրանց կավելանա ևս մեկը: Վերջերս Guard From Above կազմակեպության փորձագետները ցուցադրել են մի տեսահոլովակ, որում պարզ երևում է, թե ինչպես է արծիվը հարձակվում դրոնի վրա և ցած նետում այն:

Ծրագիրը պետք է մեկնարկի մի քանի ամսից, որից հետո Նիդեռլանդների ոստիկանությունը կորոշի` պետք է արդյոք կյանքի կոչել այս գաղափարը, թե ոչ:

Աղբյուրը` Mashable