MasterCard-ը թույլ կտա վճարումներ իրականցնել սելֆիի միջոցով

MasterCard ընկերությունը որոշել է նոր վճարման մեթոդ ստեղծել` մատնահետքի և դեմքի ճանաչման միջոցով:

Վերջերս Visa-ն հայտարարել էր ավտոմեքենաների համար նախատեսված հավելվածի միջոցով վճարումներ կատարելու հնարավորության մասին: Այժմ MasterCard-ը վստահ է, որ սելֆիի միջոցով վճարման մեթոդները օգտատերերի մոտ կառաջացնեն վստահության և անվտանգության զգացում:

Ընկերությունը հոլանդական International Card Services-ի հետ համատեղ հետազոտություն է իրականացրել: Հետազոտությանը մասնակցել են ABN AMRO բանկի 750 քարտապաններ, իսկ հետազոտությունը տևել է կես տարի: Այդ ընթացքում քարտապանները վճարումներ էին կատարում առանց PIN կոդի օգտագոծման` միայն մատնահետքերի և դեմքի ճանաչման ֆունկցիայի միջոցով:

MasterCard 2

 

Արդյունքում մասնակիցների 77%-ը նշել են, որ կցանկանային հետագայում ևս օգտագործել վճարման նման ձևը: Բացի այդ՝ մասնակիցների 75%-ը կարծում է, որ վճարման նման ձևը կնվազեցնի մեքենայությունների հավանականությունը: Իհարկե, ակնհայտ է, որ մատնահետքերը և դիմագծերը շատ ավելի դժվար է կեղծել, և քարտապանները դժվար թե դրանք մոռանան տանը կամ մեկ այլ տեղ:

MasterCard-ի ներկայացուցիչներն ասել են, որ հետազոտության արդյունքները հետաքրքրել են շատ կազմակեպությունների և օգտատերերի, և արդեն այս տարի նրանք պատրաստվում են գործարկել այս նախագիծը ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայի մի շարք երկրներում: Քարտապանները ծանուցում կստանան փոխանցման մասին և նրանցից կպահանջվի սելֆիի կամ մատնահետքի միջոցով հաստատել այն:

Աղբյուրը` Gizmonews