Telegram-ը թողարկվել է ընդամենը 2,5 տարի առաջ և MWC միջոցառման ժամանակ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ նրանք արդեն ունեն ավելի քան 100 մլն. ակտիվ օգտատեր:
Հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Telegram հավելվածի թողարկումից դեռ շատ չանցած՝ ընկերությունից հայտնեցին, որ ունեն արդեն 100.000 ակտիվ օգտատեր, իսկ 2014-ի դեկտեմբերի տվյալներով՝ այս ցուցանիշը 50 մլն. էր, իսկ օրական ուղարկվող նամակների քանակը՝ 1 մլրդ.:
Այժմ, 2016-ի փետրվարի տվյալներով, 100 մլն. օգտատերերի թիվն ամեն շաբաթ ավելանում է միջինում 350.000-ով, իսկ ուղարկվող նամակների թիվը հասնում է օրական 15 միլիարդի:
Անցած ամիս Facebook-ը հայտարարել է, որ իր Messenger հավելվածն ունի 800 մլն. օգտատեր, իսկ Whatsapp-ը՝ 1 միլիարդ:
Եղբայրներ Նիկոլայ և Պավել Դուրովները, որոնք ժամանակին ստեղծել են հայտնի VKontakte սոցիալական ցանցը, սկսել են աշխատել Telegram-ի վրա 2012-ի սկզբներից:
Ընկերությունը որոշ խնդիրների է բախվել՝ կապված ահաբեկչական պրոֆիլների պահպանման և չբացահայտման հետ։
Աղբյուրը` Techcrunch