Ինչո՞վ են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 3)

Լարի Էլիսոն

businessmen before 30 7

Լարիի մանկությունն անցել է ծանր միջավայրում: Այս ամենի պատճառը վերջինիս հայրն էր, ով կատարյալ պեսիմիստ էր՝ հիասթափված հասարակությունից և կյանքից. այդպես էր բնորոշում նրան Լարին:

Դպրոցում Էլիսոնը սկսեց շատ կարդալ և նույնիսկ գրել պատմվածքներ, ինչը հիացնում էր հասակակիցներին: Այն բանից հետո, երբ նրան հերթական անգամ դուրս թողեցին դպրոցից, Էլիսոնը սկսեց ավելի ու ավելի շատ հետաքրքրվել ծրագրավորմամբ և դարձավ մի քանի համակարգչային ակումբների անդամ:

25 տարեկանում Էլիսոնն արդեն բավական գիտելիք ուներ, որպեսզի կարողանար աշխատել իր ընտրած դաշտում: Խոստումնալից երիտասարդին, ով շատ լավ գլուխ էր հանում ծրագրավորումից, աշխատանքի վերցրին Amtex ընկերությունում: Այստեղ նա ստեղծեց իր հանճարեղ ստեղծագործություններից մեկը` բազմաֆունկցիոնալ տվյալների բազան, որը մշակվել էր ԿՀՎ-ի համար և գաղտնազերծված էր Oracle անվան տակ:

Մարիսա Մեյեր

businessmen before 30 8

Դպրոցական տարիքում Մարիսան տարված էր բալետով: Բարձր դասարաններում նա զբաղվում էր բալետով շաբաթական 35 ժամ, բացի այդ՝ Մեյերն ակտիվորեն մասնակցություն ուներ դպրոցի կյանքում` հաճախում էր տարբեր խմբակներ, մասնակցում դեբատների և այլն:

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Մեյերը դիմեց միանգամից 10 ամենահայտնի համալսարաններ, այդ թվում նաև Սթենֆորդ, Յեյլ և Հարվարդ, և բոլոր տասում էլ նրան ընդունեցին:

businessmen before 30 9

Մեյերն ընտրեց Սթենֆորդը: Այդ համալսարանում ստանալով բակալավրի աստիճան` «Սիմվոլիկ համակարգեր» մասնագիտությամբ, Yahoo-ի ապագա ղեկավարը շարունակեց ուսումը նույն համալսարանում` «Համակարգչային գիտություններ» բաժնում: Դասախոսները շատ շուտ հասկացան, որ Մեյերն ինքն էլ կարող է դասախոսություններ կարդալ, և վերջինս սկսեց դասավանդել ցածր կուրսերում:

Համալսարանն ավարտելուց հետո Մեյերն ստացավ առնվազն 14 աշխատանքային հրավեր տարբեր կազմակեպություններից: Նա ընտրեց Google-ն` այն ժամանակ դեռևս փոքր և բոլորին անհայտ մի կազմակերպություն: Մարիսան դարձավ Google-ի 20-րդ աշխատակիցը և ընկերության առաջին կին ինժեները:

Կարդացեք նաև շարքի առաջին և երկրորդ մասերը: