Milrem-ի մարտական ռոբոտը նոր հնարավորություններ է ներմուծում սպառազինության աշխարհ

Milrem-ի մարտական ռոբոտը նոր հնարավորություններ է ներմուծում սպառազինության աշխարհ

Ժամանակակից ռազմարվեստն այնպիսի մարտիկի պահանջարկ ունի, որը կկարողանա արագորեն և հեշտությամբ կարողանա ցանկացած մարտական առաջադրանք կատարել: Այս հարցում կարող են մեծ ներդրում ունենալ ժամանակակից ռոբոտները: Այս շաբաթ Սինգապուրում տեղի ունեցած Airshow 2016 միջոցառմանըէստոնական Milrem ընկերությունը ներկայացրել է իր նոր THsMIS (Tracked Hybrid Modular Infantry System) կոմպակտ և ունիվերսալ ռոբոտը, որն իրենից ներկայացնում բազմաֆունկցիոնալ մարտական փոխադրամիջոց:

Ըստ Milrem-ի՝ THeMIS-ի հիմնական առավելությունը մոդուլային դիզայնն է: Այսինքն՝ սարքն ունի հիմնական շարժիչ մաս, սակայն դրան տարբեր մասեր ամրակցելով՝ հնարավոր է ստանալ տարատեսակ հնարավորություններ ունեցող փոխադրամիջոցներ:

Սարքը բաղկացած է երկու իրարից անկախ թրթուրավոր պատիճներից, որոնք առանձնացած են սարքի կենտրոնական պլատֆորմի միջոցով: Պատիճներից յուրաքանչյուրն ունի իր առանձին անկախ էլեկտրական համակարգը, ինչպես նաև առանձին սնուցման աղբյուրը, որոնք աշխատում են կա´մ էլեկտրական, կա´մ դիզելային եղանակով: Սարքի չափսերն են 2.5 x 2 x 0.6 մետր, իսկ քաշը կազմում է 700 կգ, և այն հնարավոր է բեռնել իր քաշին համարժեք կշիռ ունեցող իրերով: Սարքի առավելագույն արագությունը կազմում է 50 կմ/ժ, և այն կարող է մեկ լիարժեք լիցքավորմամբ կամ վառելիքի լիքը բաքով աշխատել մինչև ութ ժամ:

Ընկերությունում ասում են, որ այս ինովացիոն սարքը կրճատում է ծախսերը, որոնք պետք է վատնվեին տարբեր ռազմական սարքեր պահելու համար: Սարքի կառուցվածքը և հնարավորությունները թույլ են տալիս վերածել այն տարբեր նպատակներով օգտագործվող փոխադրամիջոցների` կապի, վիրավորների տարհանման, ականազերծման, ուսումնական առաջադրանքների, ռազմամթերքի փոխադրման, բեռնաբարձման և այլ նպատակներով: Սարքը կարող է համալրվել նաև մարտական զենքով:

Ընկերությունը հայտարարել է, որ փորձանմուշի փորձարկումները լիովին ավարտվել են, և THeMIS-ը մասսայական արտադրության դուրս կգա 2017-ին:

Աղբյուրը` Milrem