Onda Obook12-ի էկրանը պտտվում է 360 աստիճանով

Onda Obook12-ի էկրանը պտտվում է 360 աստիճանով

Onda ընկերությունը ներկայացրել է փոխակերպվող շարժական Obook12 համակարգիչը՝ պատրաստված Lenovo Yoga ընտանիքի ոճով: Այն ունի 12,2 դյույմանոց սենսորային էկրան՝ 1920 × 1200 պիքսել թույլատրելիությամբ: Կափարիչն էկրանի հետ կարող է պտտվել 360 աստիճանով, ինչը թույլ է տալիս օգտագործել նոութբուքը տարբեր ռեժիմներով, օրինակ, որպես պլանշետ:

օդ2

Սարքի համար սարքային հարթակ է հանդիսացել  Cherry Trail սերնդի Intel Atom x7-Z8700 պրոցեսորը: Այս 14 նանոմետրանոց արտադրանքը պարունակում է 64 բիտ Airmont միջուկ՝ 1,6-2,4 ԳՀց հաճախականությամբ, 8-րդ սերնդի Intel գրաֆիկա և 2 ալիքային կոնտրոլլեր՝ LPDDR3 հիշողությամբ: Չիպն աշխատում է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

օդ3

Սարքն ունի Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0 անլար կապի ադապտերներ, 2 մեգապիքսել հզորությամբ վեբ-տեսախցիկ, 64 ԳԲ ներքին հիշողություն, microSD, USB 3.0 պորտ և HDMI:

օդ4

Շարժական համարգիչն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով: Մարտկոցի լիցքը բավականացնում է մինչև 6 ժամ: Սարքը կշռում է մոտ 1,2 կգ:

Աղբյուրը՝ Liliputing

Բաժիններ: Համակարգչային