PicsArt-ը դարձել է HyeTech Showcase 2016-ի և Entrepreneur Immersion Program-ի հրեշտակ ներդրողներից մեկը

PicsArt-ը դարձել է HyeTech Showcase 2016-ի և Entrepreneur Immersion Program-ի հրեշտակ ներդրողներից մեկը

HyeTech Showcase-ը 2016 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանում կայանալիք միջոցառում է, որի ժամանակ ավելի քան 30 հայկական ստարտափեր հնարավորություն կունենան ներկայացնել իրենց պրոդուկտները և կիսվել միմյանց հետ փորձով: Այնտեղ իրենց ելույթներով հանդես կգան այնպիսի ընկերությունների հիմնադիրներ, ինչպիսիք են Viki-ն, Service Titan-ը, Kanjoya-ն, Joomag-ը և CodeFights-ը:

Սա շատ լավ հնարավորություն է ծանոթանալու HyeTech-ի անդամների նորություններին: Ներկա կլինեն մասնակիցներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, ՌԴ-ից, Սինգապուրից և Հայաստանից: HyeTech-ն, այսպիսով, հանդիսանում է մի հարթակ, որը միավորելու է հայ ձեռներեցներին և ստարտափերներին, որոնք գործունեություն են ծավալում Սիլիկոնյան հովտում:

HyeTech Org.-ը նաև հնարավորություն է տալիս մասնակիցներին ստանալ ֆինանսավորում` տարբեր ներդրողների կողմից։ Վերջինները բաժանված են չորս կարգի` սկզբնական մակարդակի (Bootstrap Level)` մինչև 500 դոլարի համարժեք ներդրում, սերմնային մակարդակ (Seed Level)` մինչև 1000 դոլարի ներդրողներ, հրեշտակների մակարդակ (Angel Level)` մինչև 2500 դոլարի ներդրողներ և վենչուրային մակարդակ (Venture Level)` 5000 դոլար և ավել ներդրողներ: Այս ֆինանսավորումների արդյունքում միջոցառմանը մասնակցող անդամները հնարավորություն կունենան մասնակցելու նաև մեկ շաբաթ տևողությամբ դասընթացին, որի ժամանակ նրան ձեռք կբերեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են ստարտափների հաջողության համար:

Միջոցառմանը կմասնակցի նաև հայկական ամենահաջողված ստարտափների մեկը` PicsArt-ը՝ դառնալով HyeTech-ի հրեշտակ ներդրող: