Մարտին կթողարկվի Samorost 3 քվեսթը

Մարտին կթողարկվի Samorost 3 քվեսթը

Չեխական Amanita Design ստուդիան, որը մշակել է Machinarium և Botanicula խաղերը, հայտնել է Samorost 3 արկածային խաղի թողարկման ամսաթիվը, ինչպես նաև հրապարակել դրա թրեյլերը:

Տիեզերքի մի տարօրինակ անկյունում բնակվող փոքրիկ տիեզերական թզուկի արկածները հասանելի կդառնան մարտի 24-ին (Windows և OS X ՕՀ-երի համար): Խաղը հնարավոր կլինի ձեռք բերել Steam թվային դիստրիբյուտորից, որում արդեն ստեղծվել է համապատասխան էջ: Իհարկե, նախնական պատվերների գրանցումը դեռ բաց չէ, այդ պատճառով էլ գինը դեռևս հայտնի չէ:

կրեստ2

Amanita Design ընկերությունը, համեմատելով նոր խաղը ոչ միայն Samorost սերիայի հետ, այլ իր մյուս նախագծերի հետ ևս, եկել է այն եզրահանգմանը, որ այն պետք է դառնա ստուդիայի ամենամեծ և հավակնոտ նախագիծը: Մի խոսքով մեզ սպասվում են շատ ավելի հետաքրքիր և շարունակական արկածներ, քան Machinarium-ը:


Սյուժեն առաջարկում է ճամփորդություն հինգ մոլորակներով և չորս լուսիններով, որոնց վրա պետք է բացահայտել բազում գաղտնիքներ և լուծել գլուխկոտրուկներ:

Աղբյուրը՝ PC Gamer