Samsung Galaxy S7-ը և S7 edge-ը կվաճառվեն առանց ընկերության լոգոտիպի

Անցած տարվա ապրիլին Samsung ընկերությունը հայտարարել էր, որ Samsung Galaxy S6-ը և S6 edge-ը Ճապոնիայի տարածքում կվաճառվեն առանց ընկերության ապրանքային նշանի:

Ինչպես հայտնի է դարձել, նման բան կարող է տեղի ունենալ նաև այս տարի այն Samsung Galaxy S7 և S7 edge-երի հետ, որոնք նախատեսված կլինեն Հարավային Կորեայի և Չինաստանի շուկաների համար: Ընկերության բրենդային նշանը չի լինի սարքի միայն դիմային մասին:

Խոսելով նման որոշման պատճառների մասին՝ Samsung-ի ներկայացուցիչները հղում են կատարել օգտատերերի կարծիքներին: Նրանց մեծ մասը կարծում է, որ սմարթֆոնի դիմային մասում լոգոտիպն ավելորդ է: Ընկերության ներկայացուցիչները նաև հավելել են, որ առանց դիմային լոգոտիպի սարքն ավելի նրբագեղ տեսք ունի:

Աղբյուրը` Gsmarena