Project Shield-ը կապահովի համացանցային տեղեկատվության անվտանգությունը

Project Shield-ն անվճար ծառայություն է, որն օգտագործում է Google-ի տեխնոլոգիաները` տեղեկատվական կայքերը DDoS (Distributed Denial of Service) հարձակումներից պաշտպանելու համար:

DDoS-ը հարձակումները նպատակաուղղված են օնլայն ծառայությունները անհասանելի դարձնելուն` այն բազմաթիվ այլ աղբյուրներից ճնշելու միջոցով: Սա վտանգ է ներկայացնում համացանցային տարբեր ռեսուրսների համար` սկսած բանկերից մինչև վեբ կայքեր, և սպառնում են համացանցում տեղեկատվության անվտանգությանը: DDoS հարձակումների մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար անցեք հետևյալ հղումով:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի քան 60.000 տեղեկատվական կազմակերպություն ամեն օր ենթարկվում է DDoS հարձակման: Project Shield-ն առաջարկում է իր օգնությունը լրագրողներին և տեղեկատվական ծառայություններին: Եթե ցանկանում եք լինել պաշտպանված DDoS հարձակումներից, ապա մուտք գործեք ծրագրի պաշտոնական կայք և գրանցվեք, որը կտևի ընդամենը մի քանի րոպե: Գրանցվելուց հետո Ձեր կայքը կհայտնվի ծրագրի բազայում և կարճ ժամանակում կդառնա պաշտպանված:

Ծրագիրը ստեղծվել է Jigsaw ընկերության կողմից, որը հանդիսանում նաև այնպիսի նախագծերի հիմնադիր, ինչպիսիք են Digital Attack Map-ը, Password Alert-ը, Investigative Dashboard-ը և այլն:

Աղբյուրը` Project Shield