Kiddle. թողարկվել է Google որոնողական համակարգի մանկական տարբերակը

Kiddle. թողարկվել է Google որոնողական համակարգի մանկական տարբերակը

Kiddle որոնողական համակարգը, որը ստեղծվել է Google-ի կողմից, նախատեսված է երեխաների համար և չի թույլատրում նրանց մուտք գործել այնպիսի կայքեր, որոնք նախատեսված չեն անչափահասների համար:

Kiddle-ն ունի նույն Google-ի ֆունկցիաները, պարզապես հատուկ մշակված է երեխաների համար և ունի մանկական դիզայն:

քիդ2

Անհարիր արտահայտություններ որոնելիս հայտնվում է բարկացած ռոբոտ: Օրինակ, եթե Ձեր երեխան փնտրել է ինչ-որ բան Ջասթին Բիբերի մասին, բայց Դուք չէիք ցանկանա, որ երեխան մի շարք մանրամասներ իմանա այդ աստղի կյանքից, Kiddle-ը կցուցադրի միայն բարոյական նկարներ և տեքստեր:

քիդ3

Kiddle-ը երեխաներին կներկայացնի այն, ինչ անհրաժեշտ է, իսկ ծնողները կարող են համոզված լինել, որ երեխաները ծածուկ արգելված տեսահոլովակներ չեն դիտի: Իհարկե, երեխային ամեն ինչից զերծ պահել չի կարող հաջողվել, բայց պետք է դրա համար ջանքեր գործադրել:

Աղբյուրը՝ scarymommy