Ավելի շատ լուսանկարներ պահեք Ձեր iPhone-ում՝ օգտագործելով այս հավելվածը

Տհաճ զգացողություն է, երբ լուսանկարելիս հայտնաբերում ենք, որ iPhone-ում բավականաչափ տեղ չունենք լուսանկարների համար: IceCream iOS հավելվածը կոչված է լուծելու այս խնդիրը: Այս հավելվածում կարող եք հազարավոր լուսանկարներ պահել` առանց ձեր հեռախոսի միջի նկարները ջնջելու անհրաժեշտության:

IceCream-ն այնքան էլ չի տարբերվում Dropbox-ից կամ iCloud-ից, բայց այս հավելվածը հատկապես կենտրոնացած է այն բանի վրա, որ Դուք այլևս երբեք չտեսնեք «չկա բավականաչափ տեղ» հաղորդագրությունը Ձեր սմարթֆոնի վրա:

https://youtu.be/kE12EWft7_k

Բացեք օգտատիրոջ հաշիվ, որպեսզի տեսնեք, թե ինչքան լուսանկարի տեղ ունեք և տեղ ազատեք ըստ անհրաժեշտության: Հավելվածը մշակողները նաև ավելացրել մի շարք լրացուցիչ սոցիալական հատկություններ, որոնք այնքան էլ հետաքրքիր չեն, բայց միայն լուսանկարներն արխիվացնելու հատկությունն ինքնին դարձնում է IceCream-ը հավելված, որն արժի ներբեռնել:

Աղբյուրը՝ The Next Web