Շվեդիայում McDonald’s-ի Happy Meals-ը կվերածվի VR-ակնոցի

Շվեդիայում McDonald’s-ի Happy Meals-ը կվերածվի VR-ակնոցի

Շվեդ երեխաները, ինչպես նաև մեծահասակները, այսուհետ կարող են ավելի լավ խաղալիք ունենալ քան բարբիները կամ հեծանիվները՝ շնորհիվ ՄակԴոնալդսի «ուրախ ուտելիքների»: Մարտի 5-ի և 12-ի ընթացքում McDonald’s-ը կտեղադրի վիրտուալ իրականության ակնոցներ իր «Happy Meal» տուփերի մեջ: Տուփերն ի սկզբանե ստեղծված են հատուկ դիզայնով, որը հնարավորություն է տալիս վերածել դրանք «ուրախ ակնոցի»: Պարզապես պետք է կտրել տուփը նշված տեղից, միացնել այն սմարթֆոնին և ստանալ մոտավորապես Google Cardboard-ի պես մի բան: Այս ամենի մեջ ամենալավն այն է, որ ակնոցը կարժենա ընդամենը 4,10 դոլար: Իհարկե, այն այնքան լավը չի լինի, ինչպես իրական թանկարժեք VR սարքերը, բայց սա բավականին հասանելի տարբերակ է՝ ուղևորվելու դեպի վիրտուալ իրականության աշխարհ:

ՄակԴոնալդսը նույնիսկ խաղ է մշակել՝ նախատեսված հատուկ իր ակնոցների համար: Ըստ հրապարակումների՝ ՄակԴոնալդսը կվաճառի միայն 3,500 ուրախ ակնոց, սակայն հույս կա, որ այս ակնոցները կտարածվեն աշխարհով մեկ:

Աղբյուրը՝ adweek