Մարտի 5-ին կկայանա «Ծրագրավորողների օր» հերթական միջոցառումը

Մարտի 5-ին կկայանա «Ծրագրավորողների օր» հերթական միջոցառումը

Մարտի 5-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա «Ծրագրավորողների օր» ամենամսյա միջոցառումը, որը կազմակերպում է «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունը:

Ինչպես միշտ միջոցառումը տեղի կունենա ամսվա առաջին շաբաթ օրը և կմեկնարկի ժամը 11։00-ին: Միջոցառման ընթացքում կլինեն հետաքրքիր ներկայացումներ տարբեր թեմաներով։

Իրենց անցած ճանապարհի մասին կպատմեն արդեն իսկ բավականին հաջողությունների հասած ստարտափերի հիմնադիրներ, ինչպիսին են Truthly-ն և Cartly-ն, Google Developer Group Armenia-ի մասին կխոսի կազմակերպության համակարգող Վարդան Գրիգորյանը, «Մենք ծրագրավորում ենք ապագան» խորագրի ներքո մասնակիցներին շատ հետաքրքրիր տեղեկություններ կփոխանցի «Երիտասարդ ծրագրավորողներ» հկ-ի ծրագրավորման բաժնի ղեկավար Սուրեն Էդիլյանը, ինչպես նաև իրենց փորձով կկիսվեն և հետաքրքիր թեմաներով կխոսեն ավագ սերնդի մասնագետներ՝ Սամվել Մարտիրոսյանը, Ալբերտ Դարբինյանը և այլոք։

Բաժիններ: Հայաստան