Samsung-ը թողարկել է S Service հեռակա տեխնիկական աջակցության ծառայությունը

Samsung-ը թողարկել է S Service հեռակա տեխնիկական աջակցության ծառայությունը

Samsung ընկերությունն ԱՄՆ-ում նոր ծառայություն է թողարկել: Այն կոչվում է S Service, և հետաքրքիր է այն, որ կապված չէ կորեական հսկայի որևէ արտադրանքի հետ:

Այս ծառայությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում համակարգիչների օգտատերերին: Այն ընկերության մասնագետին թույլ է տալիս հեռակա կերպով միանալ օգտատիրոջ համակարգչին և հնարավորության սահմաններում լուծել այս կամ այն խնդիրը:

Այսպիսի հնարավորության իրագործման համար օգտագործվում է հատուկ համակարգ: Այն նաև ընդգրկում է չատ և հայցի ձև, որի միջոցով օգտատերը ձևակերպում է իր մոտ ծագած դժվարությունները: Ծառայությունն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ներառյալ գիշերային ժամերը: Հարկ է նշել, որ S Service-ի աշխատանքային ծրագիրը հիմնված է Windows 8 օպերացիոն համակարգի վրա, կամ վերջինիս ավելի թարմ տարբերակի, ինչը սահմանափակում է պոտենցիալ հաճախորդների շրջանը, որոնք օգտագործում են Windows 7:

Աղբյուրը՝ Samsung

Բաժիններ: Աշխարհ, Ծրագրեր