Հայտնի են դարձել Star Wars: Battlefront-ի առաջին վճարովի լրացման մասին մանրամասները

Star Wars: Battlefront-ի օգտատերերը կստանան հասանելիություն խաղի առաջին վճարովի լրացմանն արդեն այս ամիս, բայց վերջինիս պարունակության մասին առայժմ քիչ բան էր հայտնի։

Եվ այսպես, լրացման մեջ հայտնվել են երկու նոր կերպարներ՝ Գրիդոն և Նիեն Նունբը: Հերոսների մասին դեռևս փակագծերը շատ չեն բացվում, սակայն ստորև ներկայացված նկարում Գրիդոյի ձեռքում ատրճանակ կա, իսկ Նիեն Նուբի ձեռքում՝ հրացան:

սվ2

Նոր ռեժիմը կստանա «Ուղեկից» անվանումը: Նրանում ապստամբներն ուղևորվում են շատ վտանգավոր վայրեր՝ թանկարժեք ռեսուրսներ էվակուացնելու նպատակով, և նրանք պետք է բեռը հասցնեն նավ տրված ժամանակահատվածում: Իշխաններն էլ իրենց հերթին կփորձեն խանգարել ապստամբներին հասնել էվակուացիայի կետ:

Խաղացողները կստանան նաև նոր՝ Relby V-10 հրացան, DT-12 ատրճանակ, դիոքսիս նռնակներ և ադրենալինային ստիմուլյատոր: DLC արտադրանքի թողարկման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:

Աղբյուրը՝ GameSpot