Մի քանի օգտակար վեբ-հավելվածներ, որոնց մասին քչերը գիտեն

Ինչպե՞ս լուսանկարը վերածել գեղարվեստական նկարի

Applications 2

Լուսանկարչությունը գեղանկարչության հետ կարելի է համադրել Deepart.io-ի շնորհիվ: Ձեզ անհրաժեշտ է վերբեռնել այն լուսանկարը, որը ցանկանում եք վերածել գեղանկարի և ընտրեք այն լուսանկարը, որի ոճով ցանկանում եք այն վերափոխել: Որոշ ժամանակ անց Ձեր էլեկտրոնային հասցեին նամակ կգա, որում կլինի արդեն փոխված լուսանկարը:

Ինչպե՞ս սովորել Մորզեի այբուբենը

Applications 3

Մորզեն համարվում է հաղորդակցման ամենահեշտ և ամենահուսալի տեսակներից մեկը, որը ստեղծվել է մարդու կողմից: Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես է այն աշխատում, ապա այցելեք MorseCode կայքը և սկսեք սովորել:

Ինչպե՞ս հետևել պարային երաժշտության նորություններին

Applications 4

Եթե Դուք պարային ռիթմերի և լավ երաժշտության սիրահար եք, սակայն չունեք բավական ժամանակ հետևելու այդ աշխարհի նորություններին, ապա S2D2 (Songs To Dance To) կայքը հենց Ձեզ համար է: Գրանցվելով այս կայքում՝ Դուք հնարավորություն կունենաք Ձեր էլեկտրոնային փոստարկղին ստանալ երաժշտական շխարհի վերջին նորությունները:

Ինչպե՞ս պահպանել կայքերի հղումներն օնլայն ժամանակ

Applications 5

Եթե մինչ այժմ չեք ընտրել Ձեզ համար հարմար մեթոդ հղումները պահպանելու համար, ապա փորձեք Saved.io-ն: Այստեղ հնարավոր է պահպանել հղումները ինչպես հատուկ հավելվածի շնորհիվ, այնպես էլ դիտարչի որոնման տողում ավելացնելով Saved.io նախամասնիկը: Պահպանված հղումները հնարավոր է դասակարգել և գրառումներ ավելացնել:

Ինչպե՞ս SoundCloud-ը վերածել անվերջանալի ռադիոյի

Applications 6

SoundCloud-ը համարվում է աշխարհի լավագույն երաժշտական պահոցներից մեկը, այնտեղ կան հարյուր հազարավոր երգեր և ծառայությունն ունի միլիոնավոր օգտատերերի բանակ: Սակայն այս երգերի ահռելի պահոցից ընտրել Ձեզ անհարժեշտ կատարումը շատ անգամ բավական բարդ է լինում: Սակայն, օգտագործելով NOISESUPPLY կայքը, SoundСloud-ը հնարավոր է վերածել Pandora-ի նման մի ծառայության, այսինքն՝ հնարավորություն է ստեղծվում մեկ սիրելի կատարման շնորհիվ կազմել անվերջանալի կատարումների շղթա:

Աղբյուրը` Lifehacker