Այսուհետ WhatsApp-ով հնարավոր է փոխանակել փաստաթղթեր

Այժմ Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի միջոցով հնարավոր է փոխանակել փաստաթղթեր: Նամակին փաստաթուղթ ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել «կիսվել» (Share) կոճակը և ընտրել «Փաստաթուղթ» (Document) բաժինը:

Android ՕՀ-ով աշխատող հեռախոսների դեպքում հավելվածը միանգամից կցուցադրի սմարթֆոնում պահվող բոլոր փաստաթղթերը, iPhone-երի դեպքում հավելվածը թույլ կտա նաև ավելացնել փաստաթղթեր այլ պահոցներից` Dropbox-ից, Google Drive-ից և Microsoft OneDrive-ից:

WhatsApp 2

Դեռևս հնարավոր է ուղարկել միայն PDF ֆորմատի ֆայլեր, իսկ այլ ֆորմատի ֆայլեր ուղարկելու հնարավորություն կհայտնվի մի փոքր ուշ: WhatsApp-ի նոր տարբերակը հասանելի կդառնա Google Play-ում և iTunes-ում մոտ ժամանակներում:

WhatsApp 3

WhatsApp-ն աշխարհում ամենահայտնի հավելվածներից մեկն է: Այն թույլ է տալիս փոխանակվել և´ լուսանկարներով, և´ գրառումներով, և´ տեսա ու աուդիո ձայնագրություններով:

Ծառայությունը գործում է 2009 թվականից, իսկ 2014-ի գարնանն այն գնվել է Facebook-ի կողմից մոտավորապես 22 մլրդ. դոլարով: Հավելվածի օգտատերերի թիվը գերազանցում է մեկ միլիարդը:

Աղբյուրը` Fonearena