MSQRD. փոխեք Ձեր դեմքը իրական ժամանակում

MSQRD. փոխեք Ձեր դեմքը իրական ժամանակում

Բելառուս ծրագրավորողների կողմից ստեղծված MSQRD հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում դեմքի վրա տեղադրել զանազան ֆիլտրեր կամ դիմակներ: Օգտատերերը հնարավորություն ունեն ընտրել բազմահազար ֆիլտրերից յուրաքանչյուրը և տեղադրել իրենց դեմքի վրա սելֆի տեսաձայնագրության ժամանակ և այդ տեսքով ձայնագրել տեսահաղորդագրություններ ու ուղարկել ընկերներին կամ կիսվել համացանցում: Կարելի է նաև ֆիլտրեր տեղեդրել այլ մարդկանց տեսաձայնագրությունների վրա:

Masquerade Technologies Inc. ընկերությունը սկսել է մշակել MSQRD հավելվածը դեռևս 2010 թվականից, սակայն հավելվածը` պատրաստի տարբերակով, լույս է տեսել միայն 2015-ին: Մի շարք երկրներում հավելվածը դարձել է առաջատարն իր ներբեռնումների քանակով:

Ի սկզբանե այն հասանելի է եղել միայն iOS ՕՀ-ի համար, սակայն այժմ այն հասանելի է նաև Android ՕՀ-ի համար:

Հավելվածը մեծ պահանջարկ է վայելում հոլիվուդյան աստղերի շրջանում, իսկ վերջին ժամանակներում շատացել են Լեոնարդո Դի Կապրիոյի դեմքով ստացված սելֆի ձայնագրությունները:

Հավելվածի Android և iOS տարբերակները ներբեռնեք և զվարճացեք Ձեր ընկերների հետ: