Ինչո՞վ են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 4)

Ինչո՞վ են զբաղվել հայտնի ձեռներեցները մինչև 30 տարեկանը (մաս 4)

Ջեք Դորսի

businessmen before 30 10

 

Երիտասարդ տարիքում Դորսին պաշտում էր համակարգիչները և կարող էր ժամեր շարունակ տանը փակված ուսումնասիրել IBM-ի առաջին համակարգիչներից մեկը: Նա շատ էր ցանկանում ստեղծել Նյու Յորքի կենդանի քարտեզը, որով կշարժվեին բազմաթիվ փոքրիկ կետեր` առաքիչներ, շտապ օգնության ավտոմեքենաներ, ոստիկաններ և այլն:

Ծրագրավորման առաջին լուրջ փորձը Ջեքը ձեռք բերեց Սենթ Լյուիսում 14 տարեկանում: Դեռահասը ծրագրեր էր գրում տաքսի ծառայությունների և հրշեջ ծառայությունների համար:

Նյու Յորք տեղափոխվելուց հետո Դորսին գործի ընդունվեց Dispatch Management Services Corp կազմակերպությունում: Նա արեց դա շատ յուրօրինակ ձևով` կոտրեց կազմակերպության կայքը և հայթայթեց թոփ մենեջերի` Գրեգ Քիդի էլեկտրոնային հասցեն և սկսեց հաղորդագրություններ ուղարկել վերջինիս այն մասին, թե ինչպես է հնարավոր լուծել կազմակերպությունում առաջացած ֆինանսական խնդիրները, որն առաջացել էին հենց Քիդի պատճառով: Այդպես նա ընդունվեց գործի:

businessmen before 30 11

 

Dispatch-ում նա ծանոթացավ դեռևս նոր ստեղծվող կարճ հաղորդագրությունների համակարգին` SMS-ին, ինչպես նաև նոր կամակարգի հետ, որի միջոցով դիսպետչերը կարող էր քարտեզի վրա օնլայն ռեժիմով հետևել ծառայակիցների բոլոր տեղաշարժերին:

Սակայն 2000 թվականի dot.com-երի ճգնաժամի հետևանքով Դորսին մնաց առանց աշխատանքի: Գրեթե հինգ տարի նա զբաղվում էր տարբեր բաներով, նույնիսկ հաճախում էր մերսման հատուկ դասընթացների: 2005-ին նա գործի ընդունվեց Odeo ընկերությունում, որը մասնագիտանում էր ինտերնետային ստարտափների վրա: Հենց այդտեղ էլ աշխատելու տարիներին նրա մոտ առաջացավ գաղափար՝ ստեղծելու մի այնպիսի համակարգ, որի շնորհիվ մարդիկ կկարողանային փոխանակվել իրենց գրառումներով, որն էլ հետագայում ստացավ Twitter անունը:

 

Մարկ Ցուկերբերգ

businessmen before 30 12

 

Մարկը սկսել է ծրագրավորմամբ հետաքրքրվել դեռևս վաղ տարիքում: Արդեն ավագ դպրոցում նա գրել էր մի քանի փոքրիկ ծրագրեր, օրինակ` Synapse խելացի mp3 նվագարկիչը, որը, ուշադիր ուսումնասիրելով օգտատերի լսած երաժշտությունը և կոնկրետ ժամը, կարող էր ինքնուրույն առաջարկել երաժշտության ցանկը` օգտատիրոջ ճաշակին համապատասխան:

Այս ծրագրով հետաքրքրվեց Microsoft ընկերությունը, իսկ անձամբ Ցուկերբերգով և՛ Microsoft-ը, և՛ AOL-ը։ Սակայն երիտասարդը մերժեց տեխնոլոգիական հսկաների՝ Synapse-ը գնելու առաջարկը, իսկ հետո՝ նրանց աշխատանքնային հրավերները:

businessmen before 30 13

 

Ծրագրավորման հետ մեկտեղ Ցուկերբերգը հետաքրքրվում էր սուսերամարտով, անտիկ ժամանակաշրջանի պատմությամբ և հին լեզուներով:

Համալսարանում նա իրեն լիովին նվիրեց ծրագրավորմանը: Օգտագործում էր իր ծրագրավորման գիտելիքները նույնիսկ քննությունների հանձման ժամանակ: Օրինակ` արվեստի պատմության քննությունից երկու օր առաջ նա ստեղծեց իր անձնական կայքն ու այնտեղ տեղադրեց առարկային վերաբերող տարբեր նկարներ և խնդրեց համակուրսեցիներին որևէ բան գրել այդ նկարների մասին: Մի քանի ժամ անց ամեն նկարի տակ հավաքվել էին բազմաթիվ գրառումներ, և այդպես Ցուկերբերգը գերազանց հանձնեց այդ քննությունը:

 

Հետագայում նա ստեղծեց մի կայք, որում կարելի էր համեմատել իր համալսարանից ցանկացած երկու ուսանողուհիների լուսանկարները: Նկարները նա վերցնում էր համալսարանի տվյալների բազայից, իսկ քվեարկության արդյունքները կազմավորում էին աղջիկների ընդհանուր վարկանիշը: Այս ամենից որոշ ժամանակ անց նա ստեղծեց բոլորիս հայտնի Facebook-ը:

Բաժիններ: Բլոգ, Հայտնիներ