Apple-ի տեխնիկական աջակցության ծառայություն` Twitter-ում

Apple-ն արդեն ունի տեխնիկական աջակցության ծառայության պաշտոնական հաշիվ Twitter-ում, որտեղ արդեն հնարավոր է գտնել Apple Music-ի, Apple ID-ի վերաբերյալ հարցերի պատասխաններ, ինչպես նաև ընկերության արտադրանքի օգտագործման հետ կապված խորհուրդներ:

Չնայած, որ Apple-ը Twitter-ում իր առանձին արտադրանքների հաշիվներն ունի (օրինակ` Beats 1, Apple Music և iTunes), ընկերությունը փորձում է խուսափել սոցիալական ցանցերում հայտնվելուց: Apple-ը մինչ օրս չունի հիմնական հաշիվ, սակայն, ինչպես երևում է, շուտով սոցիալական կայքերում ընկերությանն ավելի հաճախ կհանդիպենք:

Apple-ի տեխնիկական սպասարկման հաշվի բացումը բավականին ուրախալի փաստ է, քանզի Twitter-ում հնարավոր է արագ և պարզ ձևով կապ հաստատել ընկերությունների հետ՝ ստանալու տեխնիկական հարցերի պատասխաններ: Հարկ է նշել, որ շատ խոշոր ընկերություններ այդպիսի նպատակների համար կիրառում են հենց Twitter-ը: Օրինակ` վերջերս Twitter-ն ավելի մատչելի է դարձրել կազմակերպությունների և հաճախորդի միջև կապը, մինչ այդ հաղորդագրություններում կար սիմվոլների քանակի սահմանափակում՝ 140-ի չափով, ինչպես նաև հայտնվել է հղումների և լուսանկարների ուղարկման հնարավորություն:

2015թ. հոկտեմբերին Apple-ը Twitter-ում սպասարկման հաշիվ էր բացել Apple Music-ի օգտատերերի համար: Սեպտեմբերին App Store-ում հայտնվել էր առանձին հաշիվ` նախատեսված խաղերի համար: Ավելին` վերջին տարիներին Apple-ի ղեկավարությունն ավելի ակտիվորեն է կատարում հանրային թվիթներ:

Աղբյուրը՝ The Verge