Ըստ կանխատեսումների՝ 2021թ. կվաճառվի 560 մլն կրելի սարք

2015թ.-ին կրելի էլեկտրոնիկայի պատվերների թիվը գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքները: Հատկապես աճում է մարզանքի համար նախատեսված թևնոցների պատվերների քանակը: Tractica-ի վերլուծաբանները փորձել են կանխատեսել շուկայի զարգացումը մինչև 2021թ. ընկած ժամանակահատվածը:

Tractica-ի մասնագետների կարծիքով` 2015-2021թթ. ընկած ժամանակահատվածում կրելի էլեկտրոնային սարքերի պատվերները կաճեն 559,6 մլն օրինակով: Այս թվերը համապատասխանում են տարեկան միջին աճին 36,9 տոկոսով:

Իրենց կանխատեսումը վերլուծաբանները հիմնավորում են ոչ միայն թևնոցների հաջողությամբ, այլ նաև նրանով, որ դրանք չեն նվազեցրել սմարթ ժամացույցների պահանջարկը: Իրենց հերթին սմարթ ժամացույցները նույնպես վայելում են պահանջարկ, իսկ առաջարկն այս սեգմենտում դառնում է ավելի բազմազան: Վերջապես փորձագետների լավատեսական կանխատեսումները կապված են սարքերի նոր կատեգորիաների հետ՝ ներառյալ մարմնին ամրացող ցուցիչները, խելացի հագուստը, կրելի տեսախցիկները և սմարթ ժամացույցները:

Աղբյուրը՝ Tractica