10 տեխնոլոգիական նորություններ, որ պետք է իմանալ այսօր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասը հետաքրքիր նորություններ, որոնց մասին արժե իմանալ:

    1. Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտն այժմ աշխատում է Պենտագոնի ռազմական խորհրդատվական վարչությունում: Նրա նպատակն է Սիլիկոնյան հովտի նորարարությունները և լավագույն փորձը կիրառել ԱՄՆ ռազմական ուժերում:
    2. Yahoo-ն պատրաստվում է ավանդական աճուրդ կազմակերպել և այժմ խնդրում է պոտենցիալ գնորդներին ստորագրել գաղտնիության փաստաթղթեր:
    3. Uber-ը հսկայական կորուստներ է ունեցել իր 2014թ.-ի միջազգային ընդարձակման ընթացքում, խոսքը 237 մլն դոլարի մասին է:
    4. Linkedin-ի տնօրենն ընկերության աշխատակիցներին է նվիրել իր 14 մլն դոլար բոնուսը:
    5. Անվտանգության փորձագետ Նիլս Ռոդդեյը հայտարարել է, որ կարող է մեկ մղոն հեռավորությունից ներխուժել Սան Ֆրանցիսկոյի 35,000 դոլարանոց ոստիկանության մեքենան և կառավարել այն: Պարզվել է, որ իսկապես տվյալ մեքենաները խոցելի են անվտանգության տեսանկյունից:
    6. Uber-ը թողարկել է նոր հավելված՝ UBerEats. այն սկսում է իր ծառայությունները մատուցել Լոս Անջելեսում, բայց ավելի ուշ կտարածվի նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում:
    7. VMware հայտարարել է, որ իր նախագահ Կարլ Էշենբախը լքում է ընկերությունը:
    8. Slack-ը 150 մլն դոլարի ֆինանսավորում կստանա, ինչի արդյունքում ընկերությունը կսկսի գնահատվել 4 մլրդ դոլար:
    9. Google-ն այժմ արգելափակում է այն ադբլոքերները, որոնք խանգարում են Google Play-ի հավելվածներում գովազդի ցուցադրմանը:
    10. IBM-ը դատի է տվել Groupon-ին՝ արտոնագրի խախտման հայցով: Բողոքում նշվում է, որ Groupon-ը կառուցել է իր բիզնես մոդելը՝ օգտագործելով IBM-ի արտոնագրերն առանց թույլտվության՝ անտեսելով նախնական զգուշացումները:

Աղբյուրը՝ Business Insider