Պլանավորեք Ձեր ճամփորդությունը Google Search-ի օգնությամբ

Ճամփորդություն սկսելուց առաջ միշտ առաջանում են բազմաթիվ հարցեր, թե որոնք են այցելելու համար լավագույն վայրերը, երբ է պետք սկսել ճամփորդությունը, արդյոք այցելության վայրը թանկարժեք տեղ է, թե ոչ և այլն: Ըստ Google-ի աղբյուրների՝ վերջին տարիների ընթացքում ճամփորդությանը վերաբերող հարցումների քանակը google.com-ում ավելացել է 50 տոկոսով: Սակայն նույնիսկ այս դեպքում որոնողական համակարգն ի զորու չէ տրամադրել բավական ինֆորմացիա այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ է:

Այժմ Google-ը ներկայացնում է իր նոր Destinations on Google գործիքը, որը կօգնի բացահայտել և պլանավորել ճամփորդությունները միանգամից սմարթֆոնի էկրանին Google Search-ի օգնությամբ:

Փնտրեք Ձեր նախընտրած մայրցամաքը, երկիրը կամ պետությունը, որը ցանկանում եք այցելել Ձեր բջջայինի օգնությամբ, և փնտրման տողում ավելացրեք destination բառը` տեսնելու համար ճամփորդության համար առաջարկվող վայրերը և այլն: Այս նոր գործիքը ներառում է Google Flights-ի և Hotel search-ի տվյալների բազան, այսպիսով Դուք միանգամից կտեսնեք թռիչքների արժեքները և հյուրանոցների գները:

Իսկ եթե ցանկանում եք ճամփորդել որևէ երկիր և ունեք կոնկրետ նախասիրություն, որը կցանկանաք իրականցնել այնտեղ, օրինակ` ժայռամագլցում կամ դահուկասպորտ, ապա այս դեպքում նույնպես օգնության կգա destinaion-ը:

Լինում են դեպքեր, երբ Դուք պլանավորել եք ճամփորդել, օրինակ` հունիսին կամ հուլիսին, սակայն չգիտեք, թե երբ է ավելի հարմար և ճիշտ ճամփորդել Ձեր նախընտրած երկրում։ Այս ժամանակ օգնության է հասնում Flexible Dates կոչվող որոնման ֆիլտրը, որը կօգնի Ձեզ հասկանալ ճամփորդությունը սկսելու ճիշտ և Ձեզ առավել հարմար ժամանակը:

Ցանկանում եք խուսափել վատ եղանակից և զբոսաշրջիկների բազմությունից Ձեր ճամփորդության ընթացքում, ապա ընտրեք Explore բաժինը և կտեսնեք Ձեր ընտրած վայրի եղանակը և թե երբ են այնտեղ ամենից շատ զբոսաշրջիկներ լինում:

Փորձեք Google-ի ընձեռած նոր հնարավորությունը և ավելի խելամտորեն պլանավորեք Ձեր ճամփորդությունը:

Աղբյուրը` Googleblog