Samsung-ն արտոնագրել է փոխակերպվող վզնոց-ականջակալ

Samsung-ն արտոնագրել է փոխակերպվող վզնոց-ականջակալ

ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների հանձնաժողովը (USPTO) հրապարակել է Samsung ընկերության կողմից ներկայացված նոր արտոնագրի հայտը, որը վերաբերում է բջջային էլեկտրոնիկայի ոլորտին:

Փաստաթուղթը վերնագրված է որպես «Կրելի էլեկտրոնային սարք» (Wearable Electronic Device): Այս անվան տակ թաքնված են աուդիոականջակալներ, որոնք ստեղծված են վզնոցի տեսքով` հարմարեցված պարանոցին կրելու համար:

Wearable Electronic Device 2

Ըստ Samsung-ի մտահղացման՝ օգտատերերը կկարողանան օգտագործել ականջակալները մի քանի ռեժիմով` հեռախոսազանգեր կատարելու  և երաժշտություն լսելու համար:

Սարքը կաշխատի ներկառուցված մարտկոցի շնորհիվ: Այն կարող է նաև համալրվել ձայնի ճանաչման ֆունկցիայով, որը թույլ կտա օգտատերերին ձայնային հրահանգներ տալ սարքին:

Wearable Electronic Device 3

Հավանաբար, սարքը համալրված կլինի նաև ֆլեշ հիշողությամբ, որը թույլ կտա երաժշտական ձայնագրություններ պահպանել դրանում:

Արտոնագիր ստանալու հայտը ներկայացվել էր դեռևս անցած տարվա օգոստոսին, սակայն սարքի թողարկման մասին դեռ ոչ մի խոսք չկա:

Աղբյուրը` USPTO