Amazon Video-ն ստեղծում է VR հարթակ

Amazon-ի համար Netflix-ի և Hulu-ի ստեղծած վիրտուալ իրականության հարթակներին միանալն ընդամենը ժամանակի հարց էր: Այս մասին տեղեկացել ենք Amazon Video-ի աշխատանքի հայտարարությունից, որտեղ պահանջվում էր վիրտուալ իրականության թիմի մենեջեր, ով պատասխանատու կլինի Amazon Video-ում վիրտուալ իրականություն ստեղծելու համար:

Հայտարարությունից կարելի է եզրակացնել նաև, որ նոր հարթակը թույլ կտա օգտատերերին հայտնվել վիրտուալ իրականության մեջ, ինչպես Hulu-ում և Netflix-ում: Այն կառաջարկի նաև 360 դիտանկյամբ VR կոնտենտ: Այսպիսով, հարթակը կմրցի YouTube-ի ու WEVR-ի թողարկած Transport-ի հետ 360º տեսանյութերի հնարավորությամբ։

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ Amazon Video-ի գլխավոր հակառակորդ Netflix-ը վերջերս հայտարարել է, որ ուզում է ինքնուրույն  ստեղծել 360º կոնտենտ:

Amazon-նն էլ իր հերթին ակտիվ է եղել AR և VR հարթակում՝ գրանցելով մի շարք արտոնագրեր AR արտադրանքների համար, թողարկելով Lumberyard նոր VR խաղը և Amazon.com-ում ստեղծելով թողարկումներ VR արտադրանքների համար: Այս ամենը վկայում է այն մասին, որ ընկերությունը շարունակելու է ընդլայնել իր ջանքերը տվյալ ոլորտում:

Աղբյուրը՝ uploadvr