Ամենաբարձր արտադրողականություն ունեցող սմարթֆոնների թոփ 10-յակն՝ ըստ AnTuTu-ի

Ամենաբարձր արտադրողականություն ունեցող սմարթֆոնների թոփ 10-յակն՝ ըստ AnTuTu-ի

AnTuTu բենչմարկային կայքը կիրառվում է տեխնոլոգիական նորությունների համեմատման և դրանց գնահատման համար: Այս անգամ այդ կայքի միջոցով համեմատվել է բջջային պրոցեսորների արտադրողականությունը և կազմվել դրանց թոփ տասնյակը:

Chip perfomance 1

Այս տարվա մարտ ամսին ամենարագ աշխատող բջջային պրոցեսորը համարվել է Qualcomm Snapdragon 820-ը, որը հավաքել է 136.383 միավոր, սակայն երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվածներn այդքան էլ չեն զիջում առաջինին` համապատասխանաբար Apple A9` 132.657 միավոր և Samsung Exynos 8890` 129.865 միավոր: Իսկ Kirin 950 պրոցեսորը զիջել է իր դիրքերը և իջել չորրորդ հորիզոնական, սակայն դեռ մի քանի ամիս առաջ այն երկրորդում էր:

Chip perfomance 2

Եթե որպես ցուցանիշ վերցնենք միայն գրաֆիկայի արտադրողականությունը, ապա իրավիճակը փոքր-ինչ փոխվում է: Առաջին երեք հորիզոնականները մնում են անփոփոխ, սակայն Snapdragon 820-ի արդյունքները հիացնում են և նա զգալիորեն գերազանցում է իր մրցակիցներին: Apple A9-ի և Exynos 8890-ի արդյունքերը գրեթե միանման են, իսկ չորրորդ հորիզոնականը վստահորեն զբաղեցնում է Qualcomm Snapdragon 810-ը` Kirin 950-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ Snapdragon 820-ը ներկայացվել էր անցած տարվա նոյեմբերին:

Աղբյուրը`GSMArena