Facebook-ը ձեռք է բերել MSQRD զվարճալի հավելվածը

Facebook-ը ձեռք է բերել Masquerade դեմքը փոփոխող ամենահայտնի հավելվածը։ Այժմ այն աշխատում է նույն կերպ, ինչպես Snapchat-ի ֆիլտրերը՝ թույլ տալով փոխարինել ձեր դեմքը ծիծաղելի ֆիլտրերով: Այն հայտնի է դարձել հիմնականում դեմքերով փոխանակվելու ֆունկցիայի, երբ կորողանում եք ձեր դեմքը տեղադրել ուրիշի դեմքին և հակառակը:

msk

Masquerade-ը չի տեղեկացրել, թե ինչքան է արժեցել գործարքը, սակայն հայտնել է, որ իրենք ուրախ են միավորելու իրենց ուժերը Facebook-ի հետ և նորանոր մարդկանց ներգրավել:

Facebook-ն էլ իր հերթին նշել է, որ MSQRD-ը հրաշալի հավելված է, և որ իրենք շատ ուրախ են ընդգրկելու վերջինիս ստեղծագործական թիմին իրենց կազմում և շարունակել ընդլայնել Facebook-ի վիդեոների հնարավորությունները:

Սա նշանակում է, որ մենք շուտով հնարավորություն կունենանք դեմքերով փախանակվել Facebook-ում և տեսնել այդ ծիծաղելի դեմքերը լրահոսում: Այդ մասին տեղեկացրել է հենց Facebook- առաջին դեմքը՝

Taking a break from coding to welcome the MSQRD team to Facebook!

Posted by Mark Zuckerberg on Wednesday, March 9, 2016

Աղբյուրը՝ Tech Insider