Huawei-ը հայտնել է P9 առաջատար սմարթֆոնի ներկայացման ամսաթիվը

Huawei ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել՝ նվիրված իր նոր արտադրանքի անոնսին: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 6-ին, որի ընթացքում կներկայացվի նոր սմարթֆոնը:

Դժվար չէ գուշակել, որ խոսքը P9 առաջատար սմարթֆոնի մասին է: Նկարի վրա տեղադրելով կինոժապավեն և պարզ՝ #oo հեշտեգը, Huawei-ն անուղղակի կերպով հաստատել է այն լուրերը, որ սարքը կունենա երկու տեսախցիկ:

հուավեյ

Ինչպես սպասվում է, այս տարի P9-ը կներկայացվի միանգամից չորս մոդելով՝ սովորական P9 և դրա կատարելագործված տարբերակը, ինչպես նաև թեթևացված P9lite և P9max ֆաբլետ: P9-պրեմիում տարբերակը կտարբերվի ավելի մեծ՝ 5,2 դյույմ էկրանով, օպերատիվ և ներքին հիշողությունների մեծ ծավալով, ավելի հզոր՝ Kirin 950 չիփսեթով, ինչպես նաև ավելի լավ տեսախցիկով՝ երկու տեսապակիներով և երկակի 12 մեգապիքսել սենսորով:

Արդյո՞ք սմարթֆոնը կունենա բարձր QHD կարգի թույլատրելիությամբ էկրան, դեռ պարզ չէ: Այս տարբերակի հակառակորդները նշում են, որ Huawei-ը չի ուզում զոհել մարտկոցն աշխատաժամի նվազեցմամբ: Մյուսները հաստատում են, որ Huawei ֆաբլետը կունենա QHD+ էկրան, հնարավոր է ավելի պարզ, քան Nexus 6P-ը (1440х2560):

Աղբյուրը՝ GSMArena