Apple-ի հաջորդ մեծ միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին

Apple-ի հաջորդ մեծ միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին

Մարտի 21-ին Apple-ը հատուկ միջոցառում է կազմակերպում իր կամպուսում, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Ամենայն հավանականությամբ, միջոցառման ժամանակ ընկերությունը կներկայացնի իր նոր 9.7 դյույմ անկյունագծով iPad Pro-ն կամ Air 3-ը և նոր, փոքր չափեր ունեցող, 4 դյույմ անկյունագծով iPhone SE-ն:

Միջոցառումը կմեկնարկի առավոտյան ժամը 10-ին: Այս միջոցառումը բավական համեստ է լինելու՝ ի տարբերություն անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած միջոցառմանը, երբ ներկայացվեց iPhone 6S-ը: Այն կրում է «Let us loop you in» խորագիրը: