Fossil Q Motion. թևնոց, որը հետևում է օգտատիրոջ ակտիվությանը

Fossil Q Motion. թևնոց, որը հետևում է օգտատիրոջ ակտիվությանը

Fossil դիզայներական ընկերությունը, որն արտադրում է հագուստի և աքսեսուարներ, այդ թվում նաև ժամացույցներ, ներկայացրել է իր նոր ֆիտնես սարքը` Fossil Q Motion:

Q Motion-ը նման է Misfit-ի Ray թևնոցին, սակայն դա այքան էլ զարմանալի չէ, քանի որ վերջերս Fossil-ը գնել է Misfit ընկերությունը:

Fossil Q Motion 1

Սարքը հետևում է օգտատիրոջ ակտիվությանը, նրա քնի փուլերին, ինչպես նաև տեղեկացնում է օգտատիրոջը սմարթֆոնի վրա եկած ծանուցումների մասին, իսկ smart tap հնարավորությունը թույլ է տալիս կարգավորել այնպիսի ֆունկցիաներ ինչպիսիք են երաժշտության ընտրությունը, բջջայինի տեսախցիկի մեկնարկը կամ սմարթֆոնի գտնվելու վայրի մասին ինֆորմացիայի ստացումը:

Fossil Q Motion-ը կներկայացվի SXSW միջոցառման ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Սարքի վաճառքը կմեկնարկի այս տարվա ամռանը: Այն կարժենա 95 ԱՄՆ դոլար:

Աղբյուրը` Cnet