Google+-ը թողարկել է Create ծրագիրը, որը հնարավորություն կտաւ արվեստագետներին կամ իրենց ոլորտում մասնագետներին ներկայանալ ավելի լայն լսարանի առջև: Ծրագիրը փնտրելու է հարթակում կոնտենտ ստեղծող լավագույն օգտատերերին և աջակցելու է նրանց: Այսպիսով լուսանկարիչները հնարավորություն կունենան կիսվելու իրենց աշխատանքներով, խոհարարները՝ բաղադրատոմսերով, զբոսաշրջիկներն իրենց ճանապարհորդություններով և այլն: Google-ի արտադրանքների մենեջեր Դանիել Ռեյաուդը նշել է, որ իրենք փնտրում են մարդկանց, ովքեր ունեն մեծ եռանդ թե՛ իրենց ոլորտում, և թե՛ գրառումներ կատարելու հարցում: G+ թիմի նպատակն է շարունակաբար զարգացնել ծրագիրը և ներկայացնել տարբերվող հետաքրքրություններ ունեցող և եռանդուն օգտատերերին ամբողջ աշխարհին:

Google-ը կդիտարկի բոլոր հետաքրքրված օգտատերերին, ովքեր կցանկանան ծրագրի մի մասը կազմել: Ովքեր կհաստատվեն, կանցնեն պրոֆիլի ստուգում: Նրանց հավաքածուները ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն, և նրանք առաջինը կփորձարկեն G+-ի առաջիկա նորույթները:

Եթե Ձեզ էլ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք այցելել ընթացիկ ցուցակ և իմանալ, թե ինչ ստանդարտների պետք է համապատասխանել՝ այս նախաձեռնությանը մասնակցելու համար:

Աղբյուրը՝ TechCrunch