Վիրտուալ օգնականը կհեշտացնի «խելացի» տան կառավարումը

Վիրտուալ օգնականը կհեշտացնի «խելացի» տան կառավարումը

«Խելացի» տների կառավարման համար շատ հաճախ օգտագործվում են սմարթֆոններ կամ պլանշետներ: Կառավարման այս մեթոդը դեռևս կիրառելի է, սակայն շուտով, երբ տների ֆունկցիոնուլությունն ավելանա, այս մեթոդը կդառնա անօգուտ: Այդ իսկ պատճառով ճիշտ է այսօրվանից սկսել նախագծել նոր համակարգ` խելացի տների կառավարման համար: Ճապոնական Vinclu ընկերությունը առաջարկում է տների կառավարման գործընթացում ներառել հոլոգրաֆիկ պատկերները:

Gatebox 2

Յուրաքանչյուր օգտատեր կկարողանա ընտրել իրեն հարմար հոլոգրաֆիկ կերպարը` երիտասարդ աղջիկ, մաչո, արջուկ և այլն: Դրանք հոգատար և ուշադիր կլինեն իրենց տերերի նկատմամբ: Սրճեփի չափսեր ունեցող տարայի մեջ ներկառուցված է թվային տեսախցիկ: Դրա մեջ տեղադրված են տան կառավարման համար անհրաժեշտ բոլոր հավելվածները: Վիրտուալ օգնականը կկարողանա դիմավորել Ձեզ տուն մտնելիս, մաղթել բարի առավոտ կամ բարի ճանապարհ, տեղեկացնել եղանակի տեսության մասին, միացնել և անջատել հեռուստացույցը և այլն: Միայնակ ապրող մարդու համար սա կարող է իսկական փրկություն լինել:

Gatebox 3

Սարքն ստացել է Gatebox անվանումը: Սարքի աշխատանքի սկզբունքը դեռևս չի բացահայտվում: Ընկերությունը նախատեսում է սկսել վաճառքներն այս տարվա աշնանը: Նախնական գինը կկազմի 90 հազար իեն (770 ԱՄՆ դոլար): Ընկերության առջև դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծել մինչև սարքի վաճառքի մեկնարկը:

Աղբյուրը` Nikkei Asian Review