Աշխարհի նոր քարտեզը կասի, թե քանի գրանցում կա ազգային դոմենային գոտիներում

Nominet ընկերությունը ստեղծել է մի ուրույն քարտեզ, որի վրա նշմարվում են ազգային դոմեններում գրանցված կայքերի թիվը: 2015թ.-ի վերջերի դրությամբ, ինչպես նշվում է, ինտերնետին միացված է եղել 3,2 մլրդ մարդ, որը կազմում է երկրագնդի բնակչության 43,4 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2000-ականներին տվյալ ցուցանիշը կազմում էր ընդամենը 400 մլն: Համացանցի օգտատերերի աճի հետ մեծացել է նաև դոմենային անվանումների գրանցումը: Nominet ընկերությունը գրաֆիկի տեսքով ցուցադրել է գրանցումների տեղաբաշխումն ազգային դոմենների վրա:

.tk գոտում հաշվվում է 31,3 մլն անուն դոմեն: Այսպիսի իրավիճակը բացատրվում է գրանցման հասարակ եղանակով, որը հիմնականում նաև անվճար է: Հայկական .am գոտում գրանցված է 29 հազար դոմենային անուն:

Երկրորդ տեղում է չինական .cn զոնան՝ 16,8 մլն գրանցված անվանուններով: Եվ վերջապես առաջատար եռյակը եզրափակում է գերմանական .de գոտին՝ մոտ 16 մլն գրանցումներով:

Ռուսական .ru զոնայում, Nominet-ի տվյալներով, գրանցված է 5 մլն հասցե: Ամերիկական .us գոտում հաշվվում է միայն 1,7 մլն գրանցում: Ստորև կարելի է տեսնել քարտեզն ամբողջ մասշտաբով:

դոմեն2

Աղբյուրը՝ Mirror News