GM-ն մուտք է գործում ամբողջովին ինքնավար մեքենաների ոլորտ

GM-ն մուտք է գործում ամբողջովին ինքնավար մեքենաների ոլորտ

Եվս մեկ մեծ քայլ անելով դեպի երթևեկության ամբողջական ինքնավարացում՝ General Motors-ն ուրբաթ առավոտյան հայտարարել է երթևեկության ավտոմատացման ոլորտ մուտք գործելու մասին: General Motors-ի Ինքնավար փոխադրամիջոցների զարգացման թիմն այսուհետ կզբաղվի երթևեկության ինքնավարացմամբ: Ինչպես նշել է GM-ի նախագահ Դան Ամմաննը, ամբողջովին ինքնավար փոխադրամիջոցներն ահռելի օգուտ կտան հաճախորդներին` նվազեցնելով ծախսերը և բարձրացնելով հարմարավետության և ապահովության աստիճանը: Cruise RP-1 կոչվող համակարգն արժե 10.000 դոլար, այն ունի մի շարք լրացուցիչ սարքավորումներ և երկար տեղադրման գործընթաց:

Աղբյուրը` Mashable

Բաժիններ: Աշխարհ, Ինովացիա