Samsung Galaxy S7 Edge-ի նոր գովազդային տեսահոլովակը` Լիլ Ուեյնի մասնակցությամբ

Galaxy S7 և S7 Edge սմարթֆոնները ջրադիմացկուն են և Samsung-ը փորձում է ամեն կերպ ապացուցել դա իր օգտատերերին: Նոր տեսահոլովակում, որտեղ գլխավոր կերպարը ամերիկացի հայտնի ռեփեր Լիլ Ուեյն է, S7 Edge սմարթֆոնը ենթարկվում է ջրադիմացկունությունն ապացուցող «կտտանքների»: Նախ հայտնի ռեփերը շամպայնի մի ամբողջ շիշ է դատարկում ուղիղ սմարթֆոնի վրա, այնուհետև վերցնում է այն, մոտենում ջրով լի ակվարիումին և ընկղմում հեռախոսը դրա մեջ: Տեսահոլովակում նաև երևում է, թե ինչպես է Ուեյնի խաղընկերներից մեկը փորձում անել նույնը մեկ այլ հեռախոսի հետ, սակայն չի ստացվում (այն շատ նման է iPhone-ի):

https://www.youtube.com/watch?v=l5aF23XpBwU

Աղբյուրը` The Verge