Դեռահասը հաղթել է 250.000 դոլար՝ դրոնի օգնությամբ

15-ամյա Լուկ Բանիսթերը (Luke Bannister) քիչ առաջ հաղթել է 250.000 դոլար՝ գերազանցելով 150 թիմերին World Drone Prix աշխարհի առաջին դրոնների մրցույթում, որը անցկացվել է Դուբայում:

Դրոնների մրցավազքին մասնակիցները ցուցադրում են իրենց շնորհքը և ղեկավարում դրոնը՝ բախվելով դրա ճանապարհին հանդիպող խոչնդոտների: Մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն դոլար:

Դեռահասը շրջանցել է Դուբայի դրոնտեկի ֆավորիտին, ով գրավել է երկրորդ տեղը: Սակայն մասնակիցները չեն հուսահատվել, քանի որ առաջիկայում ևս նմանատիպ մրցավազք է սպասվում Հավայան կղզիներում հոկտեմբեր ամսին. խոսքը Drone Worlds առաջնության մասին է՝ 200.000 դոլար մրցանակային ֆոնդով:

Աղբյուրը՝ The Verge